Women Entrepreneurs Network in Armenia

Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան համատեղ մշակութային ծրագիրն են իրականացում

02/11/2012
shamshyan.com
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Ասատրյանը ստորագրել են Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում համագործակցության մասին հուշագիր: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից: Ըստ նշված փաստաթղթի, Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում (Խերսոն, Նիկոլաև, Օդեսա, Ղրիմ) իրականացվելու են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» խորագրով համատեղ ծրագիր:

Ծրագիրը նպատակ ունի խրախուսել և տարածել ավանդական մշակութային ժառանգության՝ մասնավորապես թանգարանային ոլորտում լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական նախագծերը, զարգացնել մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցությունը, ընդլայնել Արևելյան գործընկերության շրջանակում միջմշակութային երկխոսությունը:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանը, Ուկրաինայի հարավային շրջանները, Վրաստանը ներկայացնող թանգարանները, ինչպես նաև մշակութային հաստատությունները, որոնք գործում են ավանդական պատմամշակութային ժառանգության հիման վրա և բաց են նոր գաղափարների համար: Ծրագրին իրենց մասնակցությունը կարող են ունենալ նաև ոլորտի հասարակական կազմակերպությունները, ավանդական մշակութային ժառանգությամբ հետաքրքրված արվեստագետներ և շահագրգիռ անհատներ:

Ծրագիրն իրականացնում են «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԿԱ/AYWA), «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների խերսոնյան կենտրոնը (Ուկրաինա), «CCC Ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամը (Ուկրաինա), «DRONI» ասոցիացիան (Վրաստան):

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section