kamartert.am
Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակում կնքվեց համագործակցության մասին հուշագիր նախարարության և <<Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա>>-յի միջև: Ըստ նշված փաստաթղթի կողմերը՝ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում /Հերսոն, Նիկոլաև, Օդեսա, Ղրիմ/ իրականացնելու են Եվրամիության կողմից ֆինանսավորվող <<Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով>> խորագրով համատեղ ծրագիր: Այն նպատակ ունի խրախուսել և տարածել ավանդական մշակութային ժառանգության, մասնավորապես, թանգարանային ոլորտում լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական նախագծերը, զարգացնել մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցությունը, ընդլայնել արևելյան գործընկերության շրջանակում միջմշակութային երկխոսությունը:
<<Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա>> /ՀԵԿԱ/ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ.: Ստեղծման օրվանից ի վեր այն իրականացնում է դասընթացներ, խորհրդատվություն, քննարկումներ՝ ընդգրկելով երիտասարդ կանանց լայն շրջանակներ:
ՀԵԿԱ-ի գործընկերներ են մի շարք տեղական, միջազգային և պետական կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, Եվրախորհուրդը, Եվրոպական երիտասարդական հիմնադրամը, Կանադական զարգացման գործակալությունը, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման գործակալությունը, <<Եվրասիա>> համագործակցության հիմնադրամը, Կանանց Գլոբալ Հիմնադրամը, ՄԱԿ-ի կառույցները, <<Վորլդ Վիժն Հայաստան>> ՄԲԿ-ն, Խաղաղության կորպուսը:
ՀԵԱԿ-ն Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության գործընկերն է Հայաստանում:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope