henaran.am
"Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա" հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Լիլիթ Աստրյանը ծնունդ է տվել նոր նախաձեռնության: Դա “Կանանց առաջնորդության ակադեմիան” է, որի եռօրյա դասընթացները ընթանում են Ծաղկաձորում:
Henaran.am-ի հետ զրույցում Լիլիթ Ասատրյանը խոսեց ծրագրի իրականացման մանրամասներից.”Ծրագիրը իրենից ներկայացնում է երեք փուլանոց մի ամբողջություն, որի նպատակն է ցանցային աշխատանքի միջոցով հերթական անգամ հնարավորություն տալ կանանց՝ կին առաջնորդներին ողջ Հայաստանում համախմբելու իրենց ուժերը, փոխանակելու տեղեկատվություն, ինչպես նաև համատեղ մշակել և իրականացնել ծրագրեր”:
Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս պահին իրականացվում է ծրագրի առաջին փուլը: Դա համաժողովն է, որի ընթացքում շուրջ 50 կանայք և աղջիկներ հնարավորություն ունեն իրար հետ շփվելու, ինչպես նաև հետագայում համագործակցությունը խորացնելու և ծրագրեր իրականացնելու առումով:
Հաջորդ երկու փուլերի մասին Henaran.am-ի տեսանյութում:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope