Women Entrepreneurs Network in Armenia

Վասն կանանց կարողությունների զարգացման և արտագաղթի նվազեցման

03/08/2013
aravot.am
Լոռու մարզպետարանում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Լոռու մարզպետարանը, Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Շամլուղի քաղաքապետարանները, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանները: Մարզպետարանից տեղեկացանք, որ հուշագիրը ստորագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը՝ այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ծրագրի շրջանակներում կմշակվեն համայնքային զարգացմանը նպաստող տնտեսական ծրագրեր, կկազմակերպվեն մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն` Լոռու մարզի համայնքների զարգացմանը և տնտեսական հզորացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: Ծրագիրը կնպաստի նաև արտագաղթի նվազեցմանը, վստահ են մարզպետարանում:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section