2013թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մասնակցեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) կողմից կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին տարածաշրջանի մրգերի արտադրությամբ ու վերամշակությամբ զբաղվող անհատներ և կազմակերպություններ, ֆերմերներ ու պոտենցիալ գնորդներ` ընդհանուր հիմնախնդիրների քննարկման և կողմերի միջև համագործակցության եզրեր գտնելու նպատակով:
Հանդիպման շրջանակներում հունիսի 2-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հանդիպում ունեցավ տեղի կին չրագործների, ֆերմերների և ՀԿ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի առաքելությունը և գործունեությունը, անդրադարձ կատարվեց ՀԵԿԱ-ի կողմից հիմնված ու համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցին և «Աղջիկների երկիր» շարժմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և նախաձեռնություններին:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope