Women Entrepreneurs Network in Armenia

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս- 2013 մրցույթ»-ի հաղթողներն այս տարի Վայոց Ձորից ու Տավուշից են

14/10/2013
nyut.am
ՕՔՍՖԱՄ-ը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան արդեն երեք տարի է մրցույթների միջոցով ներկայացնում է գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսին: Այս տարի մրցույթը անցկացվել է Վայոց ձորի և Տավուշի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների շրջանակներում: Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը, Սիրահարների այգում: «Այս մրցույթի և ծրագրի միջոցով փորձում ենք բարձրացնել կնոջ դերը գյուղատնտեսական ոլորտում: Երեք տարվա ընթացքում մենք բացահայտել ենք քսան կին հերոս, ովքեր իրենց կարևոր գործունեությամբ նպաստել են համայնքի գյուղատնտեսության զարգացմանը: Ու նրանք՝ իրենք էլ խրախուսանքի կարիք ունեն»,-ասաց Լիլիթ Ասատրյանը: Իսկ այսօրվա ասուլիսին եկել էին մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների կին ղեկավարները, ովքեր ներկայացրեցին իրենց համայնքում ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրականացված փոփոխությունները: «37 կանանցով միավորվեցինք, սկզբում անհեթեթություն էր թվում, որ միայն կանանցով կարող ենք անել, այն գործը, որ հիմա անում ենք», ասաց կոոպերացիաներից մեկի տնօրեն Նաիրա Մնացականյանը: Ըստ նրանց՝ իրենց կենտրոնից հեռու, մոռացված, փոքր համայնքներում ՕՔՍՖԱՄ-ի միջոցով կոոպերատիվներ են հիմնվել, մարդիկ սկսել են տարբեր մշակաբույսեր աճեցել, հիմնել են ջերմոցային տնտեսություններ, չորանոցներ: Ըստ բանախոսների՝ գյուղաբնակ շատ կանայք ներգրավվում են գյուղատնտեսական այս գործընթացում, ունենում աշխատանք զբաղմունք, մոռանում համայնքը լքելու մասին: ՕՔՍՖԱՄ-ը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ, իր ծրագրերի իրականացման համար ընտրում է առավել աղքատ, սահմանամերձ գյուղերը, նաև փախստականներով բնակեցված համայնքները:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section