b24.am
Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, Սիրահարների այգում (ք.Երևան, Բաղրամյան 21) տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս - 2013» մրցանակաբաշխությունը, որը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի կանանց մասին պատմող գրքույկի շնորհանդեսով և նրանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսով:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է արդեն երրորդ անգամ` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի «ԱՃԵՑՆԵՆՔ» (GROW) համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի կայուն զարգացմանը:
Մրցույթին մասնակցել են կանայք ՀՀ Վայոց Ձորի և Տավուշի մարզերից` ՕՔՍՖԱՄ-ի շահառու համայնքներից:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել 20 կանայք ՀՀ բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի են արժանացել 6 գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ, կոոպերատիվին կից գործող 1 կանանց կոմիտե և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 16 կանայք:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope