nyut.am
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը և 2014թ. հայտարարում է Պատասխանատվության տարի:
«Որպես կին` մեր ամենամեծ առաքելությունը երկրին, ընտանիքին ծառայելն է, և այդ առումով շատ անելիքներ ունենք մեր երկրում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսին նշեց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը` հավելելով, որ Հայաստանում այսօր կանայք բազմազան խնդիրներ ունեն, որոնցից հիմնականը զբաղվածության հարցն է. «Երկրում գրանցված գործազուրկների 70 տոկոսից ավելի կանայք են, թեև սա ունի նաև իր օբյեկտիվ պատճառները: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կանանց աշխատանք գտնելու հնարավորություն տալ և նպաստել տնտեսության զարգացմանը»:
Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ 10 տարվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում ՀԵԿԱ-ն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր, որոնք ուղղված են ՀՀ համայնքների զարգացմանը, ընտանիքների տնտեսական կայունության ապահովմանը, կանանց տնտեսական մասնակցության խթանմանը, առաջնորդության զարգացմանը, համայնքային գործընթացներում կանանց ներգրավմանը, կանանց առողջության պահպանմանը, որպես պատասխանատու քաղաքացի` կանանց իրազեկման և գիտելիքների մակարդակի բարձրացմանը, հայկական մշակույթի և ավանդույթների տարածմանը:
«10 տարվա ընթացքում 30 հազարից ավելի շահառուներ են մեր կողմից աջակցություն ստացել»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք կանանց և տղամարդկանց խնդիրները չեն տարանջատում. «Մենք «կամ…կամ»-ի մասին չենք խոսում, այլ գործում ենք և´ ընտանիք, և´ աշխատանք սկզբունքով»:
ՀԵԿԱ-ն հիմնել և համակարգում է երկու ցանց` «ՀՀ Կին ձեռներեցների ցանցը», որը միավորում է ՀՀ-ում գործունեություն ծավալող ավելի քան 320 կին ձեռներեցների և «Աղջիկների երկիր շարժումը», որը միավորում է ՀՀ տարբեր մարզերում բնակվող 13-22 տարեկան 2.5 հազարից ավելի աղջիկների:
ՀԵԿԱ-ն սոցիալական ձեռներեցության գաղափարախոսներից մեկն է Հայաստանում և այս ոլորտում ՀԵԿԱ-ն խրախուսում է տարբեր մարզերում գործունեություն ծավալող կանանց խմբերին` ներգրավվելու սոցիալական ձեռներեցության մեջ` ապահովելով իրենց իսկ զբաղվածությունը և նպաստելով համայնքային հիմնախնդիրների լուծմանը:
Կին ձեռներեցների ցանցի անդամ Գայանե Խաչատրյանն իր օրինակով ընդգծեց, որ, ՀԵԿԱ-ի անդամ դառնալով, մեծ հմտություններ է ձեռք բերել բիզնեսի կառավարման առումով և կարողանում է ինչ-որ չափով իր դերն ու նշանակությունն ունենալ երկրի զարգացման մեջ. «Հիմա փոխվել է կարծիքը, և արդեն մարդիկ հասկանում են, որ կանայք ևս իրենց սիրած գործով զբաղվելու հնարավորություն ունեն»:
«Աղջիկների երկիր շարժման» անդամներն էլ ընդգծեցին, որ ՀԵԿԱ-ի շնորհիվ կարողացել են իրենց ակտիվությամբ լցնել իրենց առօրյան և օգտակար գործով զբաղվել, և եթե ՀԵԿԱ-ն չլիներ իրենք սահմանափակված կմնային:
10-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 6-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ժամը 11-20-ը ՀԵԿԱ-ն կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառք` նվիրված կանանց միամսյակին:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope