«Ես և ամուսինս ձեռք ձեռքի տված այս երեք տարի է Հայաստանում փորձում ենք մեր փոքրիկ գործը սկսելով առաջ գնալ»,-երեկ Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպած էքսպո ցուցահանդեսի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հալեպից եկած Յոլանդ Ռշտունին, ով զբաղվում է սիրիական անուշեղենի, թխվածքների փոքրիկ արտադրությամբ:
«Հալեպում չեմ աշխատել, տանտիկին եմ եղել, ամուսինս է աշխատել: Պատերազմի պատճառով եկանք Հայաստան և մեր փոքրիկ գործը սկսեցինք՝ ապրելու համար: Այստեղ վարձով ենք բնակվում, մեր տանն էլ պատրաստում ենք այս ամենը»,-պատմեց տիկին Յոլանդը:
Նրա ամուսինը՝ Ռաֆֆի Ռշտունին էլ նշեց, որ այստեղ շատ դժվար է որևէ գործ սկսելը. «Խանութ չունենք, տուն չունեինք, իսկ անտեղ ամեն ինչ ունեինք: Մենք այստեղ օրենքներին ծանոթ չենք, ուզում ենք մեզ օգնեն, որ հասկանանք ինչը ինչպես պետք է արվի: Այստեղ որ խանութում ուզում ենք վաճառել մեր ապրանքը, չեն վերցնում, ասում են, որ հարկայինով պետք է լինի»:
Նրանք նշեցին, որ վաճառքը կազմակերպվում է ցուցահանդեսներում, սոցցանցերով և հեռախոսով պատվերներ ստանալով:
Հարցին, թե արդյոք ցանկություն ունեն հետագայում Սիրիա տեղափոխվելու՝ ամուսինները նշեցին. «Ոչ: Մի քիչ խաղաղվի, գնանք մեր տունը, խանութը ծախենք, գանք այստեղ հաստատվենք»:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը, որը կազմակերպվել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
Երևանյան շաբաթի ընթացքում անց է կացվում միջազգային համաժողով, էքսպո ցուցահանդես և մի շարք այլ ճանաչողական ծրագրեր:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope