2015թ. սեպտեմբերի 16-ից, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, նախատեսում է ՀՀ Լոռու մարզի Տաշիրի և շրջակա համայնքների կանանց համար իրականացնել ձեռներեցության դասընթացներ, որոնք նախատեսված են գործող և սկսնակ կին ձեռներեցների, գյուղատնտեսների, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի համար:
Դասընթացներին մասնակցած կանայք հնարավորություն կունենան զարգացնելու բիզնես գաղափարներ, մշակելու բիզնես ծրագրեր և դրանք ներկայացնելու ՀԵԿԱ-ին` ֆինանսավորում ստանալու նպատակով: Լավագույն գործարար նախաձեռնությունները ՀԵԿԱ-ի կողմից կարժանան դրամաշնորհի: Դասընթացներն իրականացվելու են CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով: Դասընթացի ընդհանուր տևողությունը մեկ ամիս է, որն իր մեջ ներառում է բուն դասընթացներ, անհատական խորհրդատվություն, բիզնես ծրագրի մշակում և ներկայացում: Ձեռներեցության յուրաքանչյուր դասընթացի կարող են մասնակցել սահմանափակ թվով մասնակիցներ, ովքեր կընտրվեն մրցութային սկզբունքով` հայտերի և հարցազրույցների հիման վրա: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտ: Մասնակցության հայտաձևերը կարելի է ձեռք բերել ՀԵԿԱ-ից, Լոռու մարզպետարանից, համապատասխան համայնքապետարաններից, կամ ներբեռնել www.aywa.am և www.businesswoman.am
էլ. կայքերից: Լրացված հայտերն ուղարկել ՀԵԿԱ-ի էլ. հասցեին`
, կամ փոխանցել համայնքապետարանի համապատասխան աշխատակցին:
Դասընթացներն անվճար են:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 58 07 87, (055) 00 41 35, (094) 00 41 37, (096) 00 41 36








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope