Տիկին Անահիտի թխած հացը հիմա ամբողջ Լոռու մարզն է փորձում: Հունիսից իր առանձին արտադրամասն է աշխատեցնում, ասում է՝ սկսնակ բիզնեսի համար եկամուտը գոհացնող է:
Անահիտ Պողոսյանը 320 կին ձեռներեցներից մեկն է, որոնք բիզնես են սկսել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի օգնությամբ: Կազմակերպության ղեկավարին ոգևորում են կին ձեռներեցների հաջողությունները, բայց անելիք շատ կա: Ասում է՝ հոգեբանական պատնեշը դեռ հաղթահարված չէ, կանանց պատասխանատու պաշտոններ չեն վստահում. Հայաստանում աշխատող կանանց ընդամենը 1 տոկոսն է ղեկավար պաշտոնում: Բիզնես-դաշտում պետք է ավելացնել կանանց արտոնությունները: Կանանց լսարանի առջև՝ ամբիոնի մոտ ՓՄՁ զարգացման գործակալության փոխտնօրենը հայտարարում է՝ ավելի ստեղծարար ու մրցունակ է այն երկրների բիզնես միջավայրը, որտեղ կին ձեռներեցների ներգրավվածությունը մեծ է: Ներկայացնում է ծրագրեր, որոնք կօգնեն կին ձեռներեցներին:
Բիզնեսվումեններին ֆինանսապես օգնում են նաև միջազգային կառույցները, ՎԶԵԲ-ը 12 տարի ներդրումներ է անում ՓՄՁ ոլորտում, այս ընթացքում 1000-ից ավելի շահառուներ է ունեցել: Ասիական զարգացման բանկն էլ աշխատում է տեղի ֆինանսական կառույցների հետ, որ վարկերը հասնեն սկսնակներին: Կանանց բիզնեսի զարգացման հարցերը ոլորտի պատասխանատուները օրակարգ են բերել կանանց ձեռներեցության միջազգային օրվա առիթով, բիզնես միջավայրի բացերը մասնագետներն ու ձեռներեցները միասին կքննարկեն ամբողջ շաբաթ:








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope