Women Entrepreneurs Network in Armenia

«Անձնական նախաձեռնություն» դասընթաց

08/12/2020
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հարգելի անդամներ,
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ ՀԵԿԱ-ն և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը, Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու «Անձնական նախաձեռնություն» թեմայով դասընթացին:

Համաշխարհային բանկի խմբի «Հայաստանի տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացում» ծրագրի նպատակն է նպաստել ներդրումների ներգրավմանը, բիզնեսի աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Ծրագիրն իրականացնում է Միջազգային ֆինանսական կորպորացիան` Միացյալ Թագավորության Կառավարության՝ Լավ կառավարման հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի գործընկերն է՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը:


Դեկտեմբերի 14-18-ը, Ծրագիրը կիրականացնի «Անձնական ​​նախաձեռնություն» թեմայով դասընթաց՝ մինչև 15 մասնակիցների համար: Այն նախատեսված է ձեռներեցությամբ զբաղվելու նպատակ ունեցող կանանց, ՓՄՁ-ների և նորաստեղծ ընկերությունների համար: Դասընթացը հոգեբանության վրա հիմնված բիզնես մտածելակերպի ստեղծմանն ուղղված ծրագիր է, որը զարգացնում է նախաձեռնողական ձեռնարկատիրական մտածելակերպի հետ կապված հիմնական վարքագիծ՝ հնարավորություն տալով կայուն բարելավումներ ապահովել փոքր բիզնեսի սեփականատերերի համար:


Նախնական ժամանակացույցը հետևյալն է.
- Դեկտեմբերի 14-ին, 15-ին և 17-ին` ժամը 9:30-17:30
- Դեկտեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը 9:00 -13:00
- Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-20:00

Դասընթացը կանցկացվի առցանց՝ ZOOM-ի միջոցով՝ հայերեն: Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր օրերին լիարժեք հաճախելը և ինտենսիվ մասնակցությունը պարտադիր է:

Եթե հետաքրքրված եք, շտապեք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն էլ. հասցեին մինչև դեկտեմբերի 11-ը՝ ժամը 18.00:
Share |

Read in this section