ՀՀ Մշակույթի նախարարությունում, Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում, ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Մշակույթի նախարարության միջև: Հուշագրի նպատակն է` ամրապնդել Կողմերի միջև, մշակույթի ոլորտում, մասնավորապես թանգարանային ոլորտում համագործակցությունը:
---
«Արևելյան գործընկերության» ծրագիրը մեկնարկել է 2009թ.` Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակներում: 2012թ.-ից ՀՀ-ում, Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում, իրականացվում է «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականացվում է 3 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում (Հարավային մաս` Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: ՀՀ-ում ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` ՀՀ Մշակույթի նախարարության հետ գործակցությամբ:
Ծրագրի նպատակները.
Ավանդական մշակութային ժառանգության` տարբեր մակարդակների (մարզային, տարածքային, ազգային) գավառագիտության, պատմության, հնագիտության, արվեստի և այլ տիպի թանգարանների վրա հիմնված` լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում և տարածում:
Հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս նոր շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով:
Մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոյեմբեր ամսին ՀՀ-ում կազմակերպել 2 եռօրյա դասընթացներ տեղական հասարակական կազմակերպությունների, թանգարանների, ստեղծագործական նախաձեռնողական խմբերի, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։
Ծրագրի բաղադրիչները.
Համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, լսարանի ձևավորում, հաղորդակցություններ, մշակութային կառավարում, ծրագրերի կառավարում թանգարանների և մշակութային ուղվածությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Ստեղծագործական վարպետացման դասընթացներ երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հարավային Ուկրաինայի թանգարանների երիտասարդության հիման վրա։ Սա ոչ միայն յուրահատուկ հնարավորություն է սովորել ավելին սեփական երկրի և հարևան երկրների մշակույթի մասին, այլ նաև իրականացնել ստեղծագործական գաղափարներ թանգարանային ոլորտում:
Համագործակցության փոքր դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպություններր և թանգարանների համար։ Կտրամադրվեն դրամաշնորհներ ՀԿ-ների և թանգարանների համատեղ ծրագրերն իրականացնելու համար։








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope