Հայաստանի երիտասարդ կականց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը:Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 300 կին գործարար: Միջազգային համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:
Կանանց ներգրավվածությունը Հայաստանյան բիզնեսում փոխվարչապետ,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին չի բավարարում: Զրուցակիցս թեև վիճակագրական տվյալներ չի մատնանշում, այդուհանդերձ, կարծում է, որ առնվազն կրկնակի ավելացման ներուժ կա: Գրանցվող միտումները, սակայն, հուսադրող են.
«Կանայք, դեռևս ձեռներեցությամբ չեն զբաղվում այնքան, որքան մենք կցանկանայինք, բայց շարժ կա, և այն դրական է, ես ուզում եմ օրինակ բերել, ունենք ծրագիր, որը Ասիական զարգացման բանկն է ֆինանասավորում, և վերաբերւոմէ կին գործարարներին, դա դանդաղ սկսեց, սակայն, տեմպը ապարագնաում է, կանայք ավելի շատ են դիմում, դա հնարավորւթյուն էտալիս հուսալու, որ մենք կհասնենք ավելի շատ բարձր մակարդկաի, կանաց ընդգրկվածության գործարար աշխարհում: Դժվար է ասել, թե որ տոկոսն են կանայք բիզնեսում զբաղվում, քանի որ լինում են դեպքեր, երբ փաստաթղթերում ձևակերպված են ամուսինների անուններով, բայց կանայք են զբաղվում բիզնեսով»:
Հայաստանի երիտասարդ կականց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 300 կին գործարար: Միջազգային համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:
Արմինե Մուրադյանը մեկ տարի է, ինչ բիզնեսով է զբաղվում, հայկական արտադրության մանկական հագուստ են արտադրում, բիզնեսը սկսել է ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրած երկու միլիոն դրամ վարկային միջոցներով: Գումարն իհարկե անհրաժեշտ էր, սակայն, սկսնակ գործարարը անկեղծանալով նկատում է՝ անգամ մատչելի համարվող տասը տոկոս տոկոսադրույքով տրամադրված վարկերը մատչելի չեն:
Բացի այդ, սկսնակ գործարարը կարծում է, որ այնքան էլ ճիշտ չէ, երբ կայացած ու սկսնակ գործարարները միևնույն չափանիշերով են հարկվում: Ցանկությունը մեծ է, որ շարունակեն բիզնես գործունեությունը, սակայն, վստահ չէ, կակրողանան արդյոք իրացման խնդիրները լուծել: Արմինեն նաև նկատում է, որ որպես կին կարողանում է իր տղամարդ գործընկերների հետ աշխատել:
Տիկին Մարի Քրիստին Օղլին, ով Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահն է, նկատում է՝ վարկերի հետ կապված խնդիրներ ամբողջ աշխարհն ունի, շատերն են նաև Եվրոպա արտագաղթում:
Մարի Քրիստին Օղլին մեր երկրում համագործակցության եզրեր տեսնում է տարբեր ոլորտներում:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով, վերջին անգամ նման համաժողով անցկացվել է մոտավորապես 10 տարի առաջ, և կարևոր է, որ այսօր ևս կազմակերպվել է կանանց ձեռներեցությանը նվիրված քննարկում:«Կինը բիզնեսում ավելի պատասխանատու է և նորարար, իսկ այս հատկանիշներն այսօր պակասում են մեր պետությունում: Հետևաբար կարևոր է, որ կանայք կարողանան սկսել սեփական բիզնեսը և իրագործեն իրենց գաղափարները», ասաց ԱԺ փոխնախագահը: Նա նշեց, որ Հայաստանում բիզնես միջավայրը դեռևս այնքան էլ նպաստավոր չէ կին գործարարների համար, սակայն տարեցտարի այդ հարցը կարգավորվում է:
Առաջիկա օրերին նախատեսվում է կազմակերպել նաև փորձի փոխանականում ու ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ, էքսպո ցուցահանդես ու «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը:
ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺՆ ԱՅՍՏԵՂ








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն