Հայաստանում աշխատող կանանց ընդամենը 1%-ն է զբաղվում ձեռներեցությամբ, մինչդեռ տղմարդկանց դեպքում այդ թիվը 6 անգամ ավելի է:
Նոյեմբերի 19-ին աշխարհի 150 երկրներում նշվում է Կանանց միջազգային օրը:
Հայաստանում օրվան ընդառաջ՝ արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Կանանց ձեռներեցության շաբաթ». առաջինը եղել է այս տարվա հունիսին:
Այսօր «Կանանց ձեռներեցության շաբաթվա» շրջանակներում կազմակերպվել էր քննարկում, որտեղ բարձրաձայնվեցին ոլորտում առկա խնդիրները:
ՀԵԿԱ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչ Լիլիթ Ասատրյանի կարծիքով՝ դեռևս դպրոցական տարիքից Հայաստանում պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ ձեռներեցությամբ կարող են զբաղվել միայն տղամարդիկ:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, խոսելով կանանց ձեռներեցության զարգացմանը նպաստող ծրագրերի մասին, առանձնացրեց մարզերում իրականացվող համակարգչային գիտելիքներին ուղղված ծրագրերը:
Կարեն Գևորգյանը կարևորեց նաև այն փաստը, որ տարածաշրջանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ամենանպաստավոր պայմանները Հայաստանում են:
Հայաստանում ԱԶԲ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը ևս փաստում է՝ Հայաստանում, ասիական մի շարք երկրների համեմատ, կանանց ձեռներեցության զարգացման խոչընդոտները քիչ են:
Մեր կողմից իրականացվող և կանանց ձեռներեցությանը նպաստող ծրագրերը շատ դանդաղ են զարգանում, քանի որ չկա պահանջարկ կին ձեռներեցների կողմից: Կին ձեռներեցները կամ չեն ցանկանում օգտվել, կամ ուղղակի անտեղյակ են նմանատիպ ֆինանսական աջակցության ծրագրերից: Մեր կողմից իրականացվող ծրագրերը հնարավորություն են տալիս զարգացնելու կին ձեռներեցների գործունեությունը Հայաստանում: Ապագայում ևս նախատեսվում է իրականացնել մի շարք այլ ծրագրեր:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն