ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Գործարար միջավայրերն արդար են այնտեղ, որտեղ կանանց մասնակցությունն ավելի մեծ է. Կարեն Գևորգյան

17/11/2015
Երևանում անցկացվող «Կանանց ձեռներեցության շաբաթ Հայաստանում» միջոցառման շրջանակներում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացնելով իրենց աջակցությունը կին ձեռներեցներին, նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ այն գործարար միջավայրերը, որտեղ կանանց մասնակցությունը և դերակատարությունն ավելի մեծ է՝ այնտեղ գործունեությունն ավելի արդար և ստեղծագործ է:

«Մենք շատ ենք կարևորում Հայաստանում կանանց մասնակցության և դերակատարության աճը մասնավոր հատվածի՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հարցում: Արդեն երրորդ տարին է՝ պետությունը ընդունում է փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության տարեկան ծրագրեր, և արդեն երրորդ տարին է՝ կանանց ձեռներեցության հատվածն առանձին բաժնով է ներառված, որտեղ ներկայացված են բոլոր այն համալիր գործողությունները, որոնք ուղղված են կին ձեռներեցության զարգացմանը Հայաստանում»,- հայտարարեց Կարեն Գևորգյանը:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչ Դեյվիդ Դոլն էլ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիային նման նախաձեռնությունների համար, նշեց, որ ԱԶԲ-ն Հայաստանում ունի բարեփոխումների, ֆինանսավորման և այլ ծրագրեր:

«Դժբախտաբար, կին ձեռներեցները չեն ցանկանում համագործակցել և ֆինանսական ծրագիրը շատ դանդաղ է զարգանում: Մեր ծրագիրը դեռ մեկ տարի շարունակվելու է այստեղ և ես խնդրում եմ՝ բիզնես ծրագրերի առկայության դեպքում դիմել մեզ: Հուսով եմ՝ արդյունավետ շաբաթ կունենանք»,- եզրափակեց ԱԶԲ ներկայացուցիչը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Կարդացեք այս բաժնում