Այսօր՝ հունիսի 21-ին Արմենպրես լրատվական գործակալությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՆՈւՌԻԿ Թրավելը ազդարարեցին rafting.am ծրագրի մեկնարկը և հայտարարեցին ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացման սկիզբը Դեբեդ գետի վրա:
Ծրագիրն իրականացվել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Մամլո ասուլիսին մասնակցեցին` ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ՝ Լիլիթ Ասատրյանը:
Ռաֆթինգի տուրերն իրականացնելու են հայ մասնագետները: Հունիսի 26-ից ռաֆթինգ տուրեր իրականացվելու են ամեն օր :
Գրանցվելու համար զանգահարել՝ 094 58 07 87