«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ կարողությունների զարգացման դասընթացի արդյունքում կազմավորվել են համայնքային կանանց խորհուրդներ, որոնք մասնակցել են փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի կանանց խորհուրդը, խորհրդի ղեկավար Թամարա Գևորգյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին իրենց համայնքային սոցիալական նախաձեռնությունը, այն է՝ «Հեքիաթով զարկ ընթերցանությանը»: Նախաձեռնության արդյունքում Եղվարդի քաղաքային գրադարանում կստեղծվի մանկական անկյուն:
Նախաձեռնությունը կծառայի, ոչ միայն Եղվարդ համայնքի փոքրիկ բնակիչների համար, այլև այն հնարավորություն կտա հարակից համայնքերի երեխաներին ևս ներգրավված լինել այս նախաձեռնության շրջանակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին և գրքի ընթերցմանը:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի ներկայացուցիչ Լեյլա Լոմիան այցելեց Եղվարդի կանանց խորհրդի անդամներին և տեղում ծանոթացավ նախաձեռնությանը:
ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու են համայնքային և միջհամայնքային նախաձեռնություններ և ստեղծվելու են սոցիալական ձեռնարկություններ՝ ձևավորված կանանց խորհրդի անդամների միջոցով:
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից: