ՀՀ Կին ձեռներեցների ցանց

«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի սոցիալական նախաձեռնությունների ամփոփում

28/09/2018
   
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:

«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվելու են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն է` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթացի արդյունքում կազմավորվել են համայնքային կանանց խորհուրդներ, որոնք մասնակցել են առաջին փուլի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների փուլն արդեն ամփոփվել է: Հայտնի են այն կանանց խորհուրդները, որոնք իրականացնելու են սոցիալական նախաձեռնություններն իրենց համայնքերում՝

ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի
Ալավերդու կանանց խորհուրդը ներկայացրել է «Դեբեդը կյանքի աղբյուր է» սոցիալական նախաձեռնությունը, որի արդյունքում Դեբեդ գետը կմաքրվի աղբից:
Խորհրդի լիդեր՝ Անուշ Մոսինյան:

ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան
Նոյեմբերյանի կանանց խորհուրդը ներկայացրել է «ՄԱԼԻԺԱՌՈՒ» էկո տոպրակների արտադրության նախաձեռնությունը՝ դրանով լուծելով էկոլոգիական խնդիր:
Խորհրդի լիդեր՝ Լիլիթ Գիշյան:

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վահան
Վահան գյուղի կանանց խորհուրդը ներկայացրել է «Ապագան Վահանում» սոցիալական նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է վերազինել Վահան գյուղրի միջնակարգ դպրոցի դահլիճը՝ ձևավորելով բեմը դեկորատիվ վարագույրներով:
Խորհրդի լիդեր՝ Մարիամ Ապրեսյան:

ՀՀ Արարատի մարզ, գ. Սուրենավան
Սուրենավանի կանանց խորհուրդը ներկայացրել է «Կանգառ Սուրենավանում» սոցիալական նախաձեռնությունը: Նախաձեռնության արդյունքում Սուրենավան գյուղում, միջպետական ճանապարհին կտեղադրվի հանրային օգտագործման կանգառ:
Խորհրդի լիդեր՝ Մանե Շահվերդյան:

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ
Եղվարդի կանանց խորհուրդը ներկայացրել է «Հեքիաթով զարկ ընթերցանությանը» սոցիալական նախաձեռնությունը: Նախաձեռնության արդյունքում Եղվարդի քաղաքային գրադարանում կբացվի հեքիաթի անկյուն երեխաների համար:
Խորհրդի լիդեր՝ Թամարա Գևորգյան

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Ներքին Խնձորեսկ
Ներքին խնձորեսի կանանց խորհուրդը ներկայացրել է գյուղի դպրոցում, անգլերեն լեզվի դասասենյակի հատակի վերանորոգման սոցիալական նախաձեռնության ծրագիրը:
Խորհրդի լիդեր՝ Հերմինե Դիլանչյան

ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի
Արենու կանանց խորհուրդը նախատեսում է սոցիալական նախաձեռնության շրջանակներում կարի դասընթացների անցկացնել Արենի և շրջակա գւյուղերից 30-40 կնոջ համար:
Խորհրդի լիդեր՝ Արմենուհի Ծատուրյան
Share |

Կարդացեք այս բաժնում