2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվել են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ, որոնց նպատակն էր` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթացի արդյունքում կազմավորվել են համայնքային կանանց խորհուրդներ, որոնք մասնակցել են առաջին փուլի փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի (€100-200)՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Դասընթացի երկրորդ փուլում, համայնքային կանանց խորհուրդների լիդերները մասնակցեցին եռօրյա կլոր սեղան քննարկում-դասընթացին, որի արդյունքում ներկայացրեցին իրենց սոցիալական ձեռնարկության գաղափարները (€ 700-1000), որոնցից լավագույները կարժանանան դրամաշնորհի՝ ՀԵԿԱ-ի կողմից:
Հայտնի են այն կանանց խորհուրդները, որոնք ստեղծելու են իրենց սոցիալական ձեռնարկությունները հետևյալ համայնքներում՝
ՀՀ Շիրակի մարզ, գ.Կրաշեն
Կրաշենի կանանց խորհուրդը իրականացնելու է «Ինկուբատորային տնտեսություն » սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Հռիփսիմե Պետրոսյան
ՀՀ Տավուշի մարզ, գ.Կոթի
Կոթիի կանանց խորհուրդը իրականացնելու է «Հացի և լավաշի արտադրամաս» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Թազագյուլ Անդրեասյան
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական
Բյուրականի կանանց խորհուրդը իրականացնելու է «Օշարակների արտադրություն» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Անի Սուքիասյան
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Հայկավան
Հայկավանի կանանց խորհուրդը իրականացնելու է «Ջերմատուն» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Եսենիա Սիմոնյան
ՀՀ Արարատի մարզ, գ. Նիզամի
Նիզամիի կանանց խորհուրդը իրականացնելու է «Ինկուբատորային տնտեսություն» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Լաուրա Քոչարյան
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ճամբարակ
Ճամբարակի կանանց խորհուրդը իրականացնելու է «Կլինիկական լաբարատորիա» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Քրիստինե Ապրեսյան
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Եղեգնաձորի կանանց խորհուրդը իրականացնելու է «Ջերմոց-թեյարան» սոցիալական ձեռնարկությունը:
Խորհրդի լիդեր՝ Կարինե Մովսիսյան