Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան «Զարգացնել թեյի արտադրությունը որպես Սևծովյան ավազանի տարածքի շարժիչ ուժ (TEAWAY)» ծրագրի շրջանակներում մեկնարկում է անվճար դասընթացների շարք:
Դասընթացի մասնակցությունը բաց է թեյարտադրությամբ զբաղվող անհատների, թեյարտադրությամբ զբաղվող աջակցող ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների, հետազոտական կառույցների և հետաքրքրված անձանց համար:
Դասընթացի նպատակը
TEAWAY ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացներն առաջին հերթին ուղղված են այն խնդիրների վերացմանը, որոնց բախվում են թեյ արտադրող ընկերությունները, կազմակերպությունները հավաքից մինչև շուկաներ հասցնելու ժամանակահատվածը: Թեյի արտադրության գործընթացներում աշխատող մարդկանց վերապատրաստումը կբարձրացնի բրենդի տարածաշրջանային և ազգային արժեքը:
Դասընթացները տեղի կունենան հոկտեմբեր ամսվա ընթացքում:
Դասընթացի անցկացման ձևաչափը՝ օնլայն:
Դասընթացի թեմաներն են՝
1.Արդյունավետ հաղորդակցում
2.Մարկետինգ
3.Էլեկտրոնային առևտուր
4.Արտադրության կառավարում
5.Կառավարման հիմունքներ
Դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև սեպտեմբերի 30-ը:
ԴԻՄՈւՄ-ՀԱՅՏ
Հարցերի դեպքում զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ՝ (+374 94) 58 07 87: