ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Միջազգային սեմինար-քննարկում "Երիտասարդական մասնակցության ծրագրերի ընդլայնում"

11/06/2009
linklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklinklink

Բոլոր լուսանկարները >>

Ծրագիրն իրականանում էր Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի նպատակն էր` տարբեր երկրների երիտասարդական մասնակցության ծրագրերի դրական փորձի փոխանակման միջոցով քաղաքացիական հասարակության պայմաններում ապահովել երիտասարդական մասնակցության առավել բարձր մակարդակ:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ կանանց և երիտասարդական կազմակերպություններից, ՀՀ-ից, Հունաստանից, Ֆինլանդիայից, Լիտվայից, Թուրքիայից, Լյուքսեմբուրգից, Վրաստանից:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կազմակերպությունները և երիտասարդական մասնակցության իրականացված ծրագրերի ոլորտում ունեցած հաջող փորձը:

Ծրագրի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը.

Երիտասարդական մասնակցությունն այն միջոցն է, որը իր հետ կարող է բերել երիտասարդական շատուշատ այլ հիմնախնդիրների լուծում: Եվ ժամանակն է, որ երիտասարդները ՙքաղաքականություն սպառողներից՚ վերածվեն ՙքաղաքականություն մշակողների՚: Մենք ՙերիտասարդական մասնակցություն՚ նշելով ընկալում ենք նաև ՙերիտասարդ կանանց մասնակցությունը: Եվ այս հանդիպումը, որը ոչ միայն արդեն գոյություն ունեցող փորձի փոխանակում է, այլև հիմք է դնելու հանդիպմանը ներկա կազմակերպությունների միջև հետագա համագործակցության:

Ծրագրի բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան նաև Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Ժողովրդավարության գծով պատասխանատու Սվեն Հոլդարը, Խաղաղության Կորպուսի Հայաստանյան ղեկավար Նիկոլաս Բրունոն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպեցին նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական մասնակցությունը խթանող քաղաքականությանը, տարածաշրջանային և եվրոպական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Share |

Կարդացեք այս բաժնում