ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ գերմանական ProSME ծրագիրը երեկ ներկայացրեցին Եղեգնաձորի ՙՏեղական տնտեսական զարգացման՚ PACA (մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում) ծրագրի արդյունքները: PACA մեթոդոլոգիայի ուսուցում անցած 7մասնակիցներ ընդգրկվել են տեղական տնտեսության զարգացման ազգային ցանցի մեջ: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի՚ նախագահ Լիլիթ Ասատրյանը, դասընթացի ժամանակ տեղի են ունեցել հարցազրույցներ ու փոքր աշխատանքային հանդիպումներ Եղեգնաձոր համայնքի մոտ 50 ձեռնարկատերերի եւ ակտիվ դերակատարների հետ: Նրա խոսքով, ծրագրի նպատակը տեղական տնտեսության զարգացման գործում տեղի բնակչությանը օգտակար դարձնելն է: ՙԵղեգնաձորի յուրաքանչյուր քաղաքացի իր փոքրիկ ներդրումով կարող է սատար կանգնել մեր այս գործին եւ աջակցել ստեղծելու տնտեսապես հզոր երկիր՚,- ասաց Լ. Ասատրյանը: Ըստ տեղական տնտեսական ծրագրի համակարգող Ռշտուն Մարտիրոսյանի` դասընթացի արդյունքում մասնակիցները փորձել են վեր հանել հիմնախնդիրներ եւ դրանց լուծման եղանականեր առաջարկել: Նրա խոսքով, Եղեգնաձորում կան եւ ուժեղ եւ թուլյ կողմեր: Տեղական ռեսուրսներից նա նշեց խաղողագործությունը, գինեգործությունը, քարի վերամշակումն ու շինանյութի արտադրությունը: Բայց դրանց համար, նրա կարծիքով, չկան ներդրումներ եւ իսպառ բացակայում է շուկայավարությունը: Եղեգնաձորյան ապրանքների շուկա դուրս բերման համար նա առաջարկեց մի քանի լուծումներ. Երեւանում բացել ՙԵղեգնաձորյան քարեր՚ անունով խանութ, ցուցահանդեսներում ունենալ նույն խորագրով առանձին տաղավար, հիմնել գինու թանգարան եւ համտեսի կենտրոն: Ոչ կոմերցիոն նախաձեռնությունների շարքում առաջարկվեց Եղեգնաձորի ՙԵրկրագիտական թանգարանում՚ բացել մշտական ցուցադրություն, քաղաքում կազմակերպել ծառատունկ, բարեկարգել մարզադաշտը եւ այլն: Ծրագրի յոթ մասնակիցները` Ասատրյան Հրայրը, Մուրադյան Ռուզաննան, Հովսեփյան Մերին, Խաչատրյան Վարդիթերը, Հարությունյան Նաիրան, Բաբաջանյան Գրիգորը եւ Մարկոսյան Խնկանուշը, պարգեւատրվեցին հավաստագրերով:
ՙՀայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ-ի մարտին: Հկ-ի նպատակն է խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացմանը քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին, ՀՀ հասարակական, քաղաքական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն