Հունիսի 6-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում, «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի գենդերային մասնագետ/խորհրդատու Կետևան Չխեիձեի և սոցիալական զարգացման առաջատար մասնագետ Ջերեմի Ստիկինգսի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամների և Օշականի ու Աշտարակի ակտիվ կանանց հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց գյուղի հիմնախնդիրների, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց առջև ծառացած խոչընդոտների մասին: Մասնակիցները, որպես գյուղի գլխավոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրներ, մատնանշեցին աշխատատեղերի բացակայությունը, գործազրկության բարձր մակարդակը, որպես վերջիններիս հետևանք` բնակչության, մասնավորապես տղամարդկանց արտագաղթը, երիտասարդների ու երեխաների համար սպորտային և այլ ժամանցային կենտրոնների բացակայությունը:
Նրանք նշեցին, որ սեփական գործը սկսելու և զարգացնելու համար չկան նպաստավոր պայմաններ. ֆինանսական միջոցները սուղ են, իսկ բանկերը վարկեր են տրամադրում բարձր տոկոսադրույքով, շատ մեծ գրավի դիմաց, չկան արտադրանքի սպառման համար կետեր:
«Մենք շատ շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր դեմքով դեպի գյուղն են շրջվում և փորձում են օգնել գյուղի մարդկանց` հասկանալով, թե նրանք որքան դժվար, բայց նաև շատ կարևոր գործ են անում»,- հանդիպման ավարտին ասաց մասնակիցներից մեկը` «Գյուղի կին» հասարակական կազմակերպության նախագահ, չրեղենի արտադրությամբ զբաղվող Վերա Գրիգորյանը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն