ՀՀ Կին ձեռներեցների ցանց

ՀԵԿԱ-ի մամլո ասուլիսը

27/10/2012
«Հենարան» ակումբում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի և ՀԵԿԱ-ի գործընկեր, Ուկրաինայի Հերսոն քաղաքի «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Օլենա Աֆանասևայի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում, 3 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում (Հարավային մաս` Հերսոն, Նիկոլաև, Օդեսա և Ղրիմ) և Վրաստանում և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:
Ծրագրի նպատակներն են.
• Ավանդական մշակութային ժառանգության` տարբեր մակարդակների (մարզային, տարածքային, ազգային) գավառագիտության, պատմության, հնագիտության, արվեստի և այլ տիպի թանգարանների վրա հիմնված` լավագույն նորարարական մշակութային և ստեղծագործական փորձի խրախուսում և տարածում:
• Հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների, ֆորմալ և ոչ ֆորմալ ստեղծագործական խմբերի, առանձին հեղինակների և ուղղորդողների ներգրավում թանգարանների հետ համագործակցության մեջ` վերջիններիս նոր շունչ հաղորդելու, նոր լսարանի ներգրավման և հասարակության առավել լայն շերտերի համար թանգարաններն ավելի բաց ու գրավիչ դարձնելու նպատակով:
• Մշակույթի ոլորտում պետական, ոչ պետական և առևտրային (զբոսաշրջային) կազմակերպությունների միջև համագործակցության, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացում:
Ծրագրի բաղադրիչները հետևյալն են.
• Համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, լսարանի ձևավորում, հաղորդակցություններ, մշակութային կառավարում, ծրագրերի կառավարում թանգարանների և մշակութային ուղվածությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
• Ստեղծագործական վարպետացման դասընթացներ երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Հարավային Ուկրաինայի թանգարանների երիտասարդության հիման վրա։ Սա ոչ միայն յուրահատուկ հնարավորություն է սովորել ավելին սեփական երկրի և հարևան երկրների մշակույթի մասին, այլ նաև իրականացնել ստեղծագործական գաղափարներ թանգարանային ոլորտում:
• Համագործակցության փոքր դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպություններր և թանգարանների համար։ Կտրամադրվեն դրամաշնորհներ ՀԿ-ների և թանգարանների համատեղ ծրագրերն իրականացնելու համար։
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոյեմբեր ամսին ՀՀ-ում կազմակերպել 2 եռօրյա դասընթացներ տեղական հասարակական կազմակերպությունների, թանգարանների, ստեղծագործական նախաձեռնողական խմբերի, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։
Share |

Կարդացեք այս բաժնում