ՀԵԿԱ գրասենյակում, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ՀՀ-ում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀՀ կին ձեռներեց դեսպանների հետ հանդիպում:
Օրվա հերոսներն էին «Հալեպ» խանութների ցանցի տնօրեն Ալին Սարյանը, «Վերդե» բնական ձեռակերտ օճառներ արտադրող Նելլի Ավետիսյանը և հաց արտադրող Սեդա Աֆյանը:
ՀՀ կին ձեռներեց դեսպանները հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին իրենց գործունեությունը, իրենց ճանապարհին հանդիպած և հանդիպող խոչընդոտները, խոսեցին իրենց ձեռքբերումների մասին, ցուցադրեցին արտադրանքի մի քանի նմուշներ, որին հաջորդեց հարց ու պատասխան և քննարկում:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի շրջանակներում անցկացվող հանդիպումների նպատակն է` ՀՀ կին ձեռներեցների միջև կապի և համագործակցության ամրապնդումը, միմյանց գործունեությանն ու հաջողության պատմությանը ծանոթանալու հնարավորության ընձեռումը, ինչպես նաև ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվության տարածումը:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն