ՀԵԿԱ-ն, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ՀՀ-ում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Օշական` ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀՀ կին ձեռներեց դեսպան տիկին Վերա Զաքարյանին:
Այցի մասնակիցներին օրվա հերոսը և տանտերը` տիկին Վերան, ներկայացրեց իր ձեռնարկությունը, ինչպես նաև սուջուխի և ալանիի պատրաստման արարողությունը: Մասնակիցները համտեսեցին ոչ միայն կին ձեռներեցի պատրաստած հայկական արևահամ չրերը, այլև հայկական ավանդական մի քանի ուտեստներ:
Այցը ոգևորել էր ոչ միայն մասնակիցներին (ավելի քան 20 հոգի) և օրվա հերոսին, այլև ՀԵԿԱ-ի ներկայացուցիչներին, ովքեր հերթական անգամ ականատեսը եղան, թե ինչպես են Հայաստանի կին ձեռներեցները համագործակցության նոր հիմքեր գցում:
ՀՀ Կին ձեռներեցների ցանցի շրջանակներում կազմակերպվող ճանաչողական այցերի նպատակն է` ամրապնդել ՀՀ կին ձեռներեցների միջև կապը և համագործակցութունը, հնարավորություն ընձեռել ծանոթանալու միմյանց գործունեությանը, ճանաչողական այցերի լուսաբանման միջոցով տարածել ցանցի անդամների գործունեության մասին տեղեկատվությունը, ինչը լրացուցիչ գովազդ է վերջիններիս համար:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն