Երևանում սկսվել է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթացը, որը կազմակերպվել է «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ:
Ծրագրի նպատակն է` խրախուսել Երևանի և դրա հարակից համայնքների կին գյուղատնտեսներին, զարգացնել մասնակիցների գիտելիքները և ունակությունները գյուղատնտեսության ոլորտում:
Մասնակիցները դասընթացից հետո հնարավորություն կունենան իրենց մշակած բիզնես ծրագրերը ներկայացնելու ՀԵԿԱ-ի կողմից հրավիրված ֆինանսական աջակցություն ցուցաբերող գործընկեր կազմակերպություններին` ստեղծելով հնարավորություն լավագույն և իրատեսական բիզնես պլանների համար ձեռք բերելու ֆինանսական աջակցություն` մասնավորապես վարկի տեսքով:
CEFE դասընթացի մասնակիցները կընդգրկվեն ՀԵԿԱ-ի կողմից համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի մեջ, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ծանոթանալու ՀՀ-ում այլ կին ձեռներեցների գործունեությանը և գտնելու նոր գործընկերներ:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն