Women Entrepreneurs Network in Armenia

Պատվոգիր ու խրախուսական մրցանակ կանանց

08/03/2013
armnewstv.am
Աշխարհում գյուղմթերքի 2/3-ն արտադրում են կանայք, սակայն միայն 20 %-ն է հողի սեփականատեր:
Կանանց միջազգային օրը Նունե Ավագյանի համար կրկնակի տոն է: «Գյուղմթերքի ոլորտի արտադրության կին հերոս» կոչմանն է արժանացել: Եկել է Վայոց Ձորի Գոմք համայնքից: «Վանքաձոր» կոոպերատիվի նախագահն է: Գյուղի կանանցով ցուցահանդեսին բերել են այն ամենը, ինչ սեփական ձեռքով են ստեղծել: Ուզում են փորձի փոխանակում իրականացնել մյուս մարզերի կանանց հետ և միասին զարգացնել Հայաստանի գյուղատնտեսությունը:

Չրեղեն, ընդեղեն, պահածոներ, թոնրի լավաշ, գաթաներ: Հայկական ավանդական մթերքի պակաս Եղեգիս գյուղի տաղավարում չի նկատվում: Մրցանակակիրների շարքում Վայոց Ձորը կրկնակի առաջատար է: 4 կին հերոսներից 2-ը հենց այս մարզից են: Մրցանակակիր Անահիտ Մանուկյանը խոստովանում է. մրցանակի չէր սպասում: Արտադրանքը բերելու նպատակը նվեր ստանալը չէր: Եղեգիսի բերքն ու բարիքն են ուզում երևանցիներին հյուրասիրել, ինչու չէ` նաև վաճառել, բայց մի քանի անգամ շուկայականից ցածր գնով:

Կանանց օրվա առթիվ բոլոր մարզերի 30-ից ավելի կանայք հավաքվել են մի տեղում` մեկ տարվա գյուղական աշխատանքի դիմաց պատվոգիր ու խրախուսական մրցանակ ստանալու համար: 74-ամյա Ռիմա Սիմոնյանը երկրորդ անգամն է մասնակցում միջոցառմանը: Եկել է ոչ միայն իր այգու բերք ու բարիքով, այլև 3 տասնյակից ավելի պատվոգրերով, որոնց շարքն այսօր համալրեց ևս մեկով:

Աշխարհում գյուղմթերքի 2/3-ը արտադրում են կանայք, սակայն նրանց միայն 20 %-ն է համարվում հողի սեփականատեր: Հայաստանում էլ գյուղատնտեսության ոլորտում ներգրավված աշխատուժի 50 %-ը կանայք են: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ընդգծում է` հատկապես կանանց շնորհիվ է ոլորտում ամեն գործունեություն արդյունավետ դառնում:

Մրցանակաբաշխությունն ամփոփվեց գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող գրքույկի եւ տեսանյութի շնորհանդեսով:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section