Women Entrepreneurs Network in Armenia

Ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

02/08/2013
     
lilityh1.blogspot.com
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը ստորագրում է Փոխըմբռնման հուշագիր Լոռու մարզի ՏԻՄ-երի հետ կանանց ձեռներեցությունը խթանելու նպատակով: Օգոստոսի 2-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի, Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի,Ստեփանավանի, Ալավերդու, Շամլուղի, Տաշիրի և Թումանյանի քաղաքապետարաների, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանների միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագիրն ստորագրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ,,Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում,, ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ,,Հայաստանի երտասարդ կանանց ասոցիացիա,, ՀԿ-ի կողմից: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
Ստորագրելով Փոխըմբռնման հուշագիրը՝ բոլորի կողմից պաշտոնապես ամրագրվում են համագործակցային հարաբերությունները՝ ի նպաստ Լոռու մարզի կանանց սոցիալ- տնտեսական մասնակցության խթանման:
,,Կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացմանը և նրանց ձեռնարկության խթանմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի կամ ձեռնարկում,անշուշտ, ողջունելի է և ուշադրության ու սատարման արժանի:

Ծրագրի նպատակն է՝ խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում մշակվելու են համայնքային զարգացմանը նպաստող տեղական տնտեսական ծրագրեր, կազմակերպվելու են մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսանողական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն՝ ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է՝ ԵՄ-ի կողմից: Բյուջեն կազմում է 768.357.95 եվրո:
Ծրագրի տևողությունը 3 տարի է՝ 2013 մայիսից մինչև 2016 մայիս:

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section