aravot.am
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ասաց, որ կանանց հիմնախնդիրները ոչ միայն կանանց են վերաբերում, այլև` տղամարդկանց և ամբողջ հասարակությանը: Լ. Ասատրյանը հատկապես առանձնացրեց զբաղվածության խնդիրը կանանց շրջանում և հավելեց, որ համաձայն վիճակագրության` գործազուրկների 70%-ը և ավելին կազմում են կանայք: «Այս խնդիրը կարող ենք հաղթահարել միասնականության միջոցով: Բացի սա, մենք ներկայացնում ենք կանանց կազմակերպությունը, որը զբաղվում է կանանց հիմնախնդիրների լուծմամբ և, որը ունի նպատակ: Մեր կազմակերպության նպատակը ավելի լայն է, և այն է` ունենալ ավելի հզոր, զարգացած երկիր, և այդ գործում` ի նպաստ բերելով կանանց ներուժը: Սակայն, մենք չենք փորձում տարանջատել կանանց և տղամարդկանց կամ հասարակության որոշակի շերտի հիմնախնդիրներն իրարից: Մենք գիտակցում ենք, որ բոլոր հիմնախնդիրները իրար հետ շաղկապված են»: Լ. Ասատրյանը խոսեց նաև արտագաղթից և ասաց, որ դա նույնպես կարելի է համարել խնդիր. թեև ավելի շատ տղամարդիկ են մեկնում այլ երկիր աշխատանք գտնելու նպատակով, սակայն նկատվում է միտում, որ հետագայում տեղափոխվում է նաև ամբողջ ընտանիքը: Լ. Ասատրյանը նշեց, որ այսօր մեր երկիրը այդքան էլ զարգացած չէ, քանի որ կանայք բավարար մասնակցություն չունեն ինչպես երկրի կառավարման գործում, այնպես էլ հասարակության մեջ տարբեր ոլորտներում: Նման խնդիրները լուծելու համար Լ. Ասատրյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը («Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա») կազմակերպում է դասընթացներ, խորհրդատվություններ, միջոցառումներ և միևնույն ժամանակ փորձում` բարձրացնել կանանց ինքնագնահատականը: Եվ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպում է բարեգործական բացօթյա ցուցահանդես վաճառք, որի ամբողջ հասույթը կներդրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական մասնակցության խթանման նպատակով իրականացվող ծրագրերի մեջ:
Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope