Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան վաղը կանցկացնի բարեգործական ամենամյա տոնավաճառ: Լրագրողների հետ հանդիպմանը Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ տոնավաճառի ընթացքում իրենք մի քանի նպատակ են հետապնդում:
«Առաջին հերթին աջակցել ու խրախուսել կին ձեռներեցներին, տոնավաճառի ընթացքում ներկայացնել իրենց արտադրանքն ու բիզնեսը քաղաքացիներին»,-ասաց Լ. Ասատրյանը:
«Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Սարյանը, ով Հայաստանի կին ձեռներեցների ցանցի ներկայացուցիչ է, ասաց, որ կին լինելը չխանգարեց իր բիզնեսի զարգացմանը:
«Եթե աշխատող ես, ուրեմեն նույն ռիթմով կշարունակես աշխատել: Ես այդ խոչընոդտը չունեի: Հաշվապահս չէր հասցնում օրենքները սովորել, դրանք փոխվում էին»,-ասաց սիրիահայ կինը, նշելով, որ այն ժամանակ երբ սկսում էր գործարարությամբ զբաղվել, ոլորտում մրցակցություն չկար, ինչը բավական օգնել է իրեն:
«Ինչպես ամեն ոլորտում, այստեղ էլ հիմա մրցակցություն կա, և ես պատրաստ եմ»,-ասաց Ալին Սարյանը:
«Հայլենդ էկովիլիջ» համալիրի հիմնադիր Քերոլայն Զաքարյանը նշեց, որ «էկոռեզորթ» չի եղել Հայաստանում, երբ իրենք սկսել են գործունեությունը:
«Քանի որ նման բան չկա Հայաստանում, մեր բիզնեսն անմիջապես ծաղկեցավ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՂԲՅՈՒՐ








Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

AYWA In Reality
AYWA Women Entrepreneurs
Children Playground of AYWA
AYWA: Center of Hope