Women Entrepreneurs Network in Armenia

Ամանորի տոնավաճառ՝ հանուն կանանց ձեռներեցության

14/12/2015
Շակոտիսը լիտվական տորթ է: Թարգմանվում է տերևային: Տոմասը պատմում է, որ Լիտվայում այն թխում են հատուկ առիթներով, հիմնականում` հարսանիքներին: Շակոտիսի բարձրությունը կարող է հասնել 2 մետրի: Լիտվական պանիր, գարեջուր, շոկոլադ: Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ներկայացնում է ազգային մյուս ուտեստները: Ամանորի բարեգործական տոնավաճառին պատրաստվել են մոտ 1 ամիս: Մասնակցում են արդեն 2-րդ անգամ: Լիտվացիներն ավելի շատ հպարտանում են իրենց շոկոլադով: Ասում են` այն պատրաստվում է գաղտնի բաղադրատոմսով: Իրենց տաղավարի կողքով անցնող-դարձողներին էլ անպայման հյուրասիրում են:

Լիբանանահայ տիկին Կառոլինն էլ հպարտանում է իր պատրաստած չրերով: Մրգերը չորացրել է արևի տակ, մի քիչ լիբանանյան մշակույթ է խառնել և մի գրամ քիմիա: Ամանորի բարեգործական տոնավաճառը 6-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Լիիթ Ասատրյանի խոսքով` այս տոնավաճառը կին արտադրողներին իրենց աշխատանքները ներկայացնելու լավ հնարավորություն է տալիս: Տոնավաճառը տևեց 6 ժամ, վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանը և նորարարական բիզնես գաղափարների իրականացմանը:

Մանրամասները՝տեսանյութում

ԱՂԲՅՈՒՐ
Share |

Read in this section