Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում այսօր կազմակերպվել է բարեգործական տոնավաճառ: Ամանորին և Սուրբ ծննդին նվիրված արդեն ավանդական դարձած տոնավաճառի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Տոնավաճառին մասնակցել  են տարբեր մարզերից կին արտադրողներ, կազմակերպություններ: Բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը: 
Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց արդեն ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացրել ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Անչափ կարևորելով նմանատիպ միջոցառումները՝ տոնավաճառի կազմակերպիչ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ նման տոնավաճառները նպաստում են կին արտադրողներին հանրությանը ներկայանալու իրենց աշխատանքներով, հետևաբար նաև գնտելու սպառման նոր շուկաներ:
Բարեգործական ծրագրին մասնակցում են նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք: Տոնավաճառին ներկա է եղել, ինչպես նաև  ցուցադրության ներկայացված ապրանքների տեսականուն ծանոթացել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաև վարպետաց դասեր:
[url2=http://www.armradio.am/hy/2015/12/12/%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A1%D5%BC%D5%9D-%D5%A5/]ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺԸ/url2]














 Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...
Our country is developing towards establishment of civil society and democracy. It is a challenging goal, and in these arduous conditions the role of women in Armenia as well as anywhere is crucial...

 AYWA In Reality
AYWA In Reality AYWA Women Entrepreneurs
AYWA Women Entrepreneurs Children Playground of AYWA
Children Playground of AYWA AYWA: Center of Hope
AYWA: Center of Hope



