ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 16 17 18 19 20 21 22 Հաջ. Վերջ 181 - 190, ընդամենը` 373
10/06/2014
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Օձուն համայնքում մեկնարկել է ձեռներեցության դասընթացը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Օձունի համախմբի` Օձուն, Մղարթ, Հագվի, Կարմիր Աղեկ համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
07/06/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական դասընթաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Դասընթացն անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
06/06/2014
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ախթալայում տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցում էին դեռևս ս.թ. ապրիլի 30-ին դրամաշնորհների արժանացած կանայք` Շնող, Թեղուտ, Ախթալա և Ճոճկան համայնքներից:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
02/06/2014
Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում կայացավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հիմնված տիկնիկային թատրոնի առաջին` «Կարմիր գլխարկ» ներկայացումը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Տիկնիկային թատրոն սոցիալական ձեռնարկությունն այն 6 ձեռնարկատիրական ծրագրերից մեկն է, որը 2014թ. ապրիլին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից արժանացավ ֆինանսական աջակցության` դրամաշնորհի:
30/05/2014
Վանաձորում տեղի ունեցավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը, որն անցկացվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը կլոր սեղան քննարկում է, որի նպատակն է` նպաստել համայնքների տնտեսական խնդիրների լուծմանը:
28/05/2014
Կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ՀԵԿԱ-ի անդամներ, կամավորներ, շահառուներ, համակիրներ, ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ և այլք: Ելույթով հանդես եկան ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը և ՀԵԿԱ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը` մասնակիցներին ներկայացնելով ՀԵԿԱ-ի հաշվետու ժամանակահատվածի հաշվետվությունը:
27/05/2014
Թումանյանի մշակույթի տանը կայացավ Թումանյան քաղաքի և շրջակա Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Չկալով, Դսեղ, Ձորագետ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը, որը մշակվել էր «Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում» մեթոդոլոգիայով:
ՏՏԶ մոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
27/05/2014
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ընթացող ձեռներեցության դասընթացի մասնակիցների կողմից մշակվող բիզնես ծրագրերի մարկետինգային բաժնի ներկայացումը: Մասնակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրին իրենց բիզնես գաղափարներն ու դրանց զարգացման նախագծերը, իրենց նախաձեռնության մրցակցային առավելություններն ու թույլ կողմերը:
24/05/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը` տեղեկատվական ցուցահանդեսին:
Միջոցառման ընթացքում այցելուներին ներկայացվեցին Հայաստանում ԵՄ օժանդակությամբ իրականացվող 60-ից ավելի ծրագրեր` երիտասարդության և կրթության, աղքատության նվազեցման, առևտրի, մշակույթի, բնապահպանության, բիզնեսի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների և այլ ոլորտներից:
20/05/2014
Մեկնարկել է Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման գործընթացը Լոռու մարզի Վանաձորի համախմբի` Վանաձոր, Արջուտ, Դարպաս, Լեռնապատ, Բազում, Գուգարք, Փամբակ, Շահումյան, Մարգահովիտ, Ֆիալետովո, Լերմոնտովո համայնքների համար: ՏՏԶ մոդելի մշակումն իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
Սկզբ. Նախ. 16 17 18 19 20 21 22 Հաջ. Վերջ 181 - 190, ընդամենը` 373