ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 19 20 21 22 23 24 25 Հաջ. Վերջ 211 - 220, ընդամենը` 373
07/02/2014
Ախթալայում կայացավ Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը: Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) սրճարան աշխատաժողովը կլոր-սեղան քննարկում է, որի նպատակն է` նպաստել համայնքների տնտեսական խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան և Նեղոց համայնքների ներկայացուցիչները, համայնքների ղեկավարներ և հոգևոր հովիվը:
06/02/2014
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը, որի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան իրենց նոր նախաձեռնություններին, անցած ամիսների ընթացքում ունեցած նորություններին և փոփոխություններին:
01/02/2014
Մեկնարկել է Տեղական Տնտեսական Զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման գործընթացը Լոռու մարզի Ախթալա, Շամլուղ, Նեղոց, Այրում և Ճոճկան համայնքների համար: ՏՏԶ մոդելի մշակումն իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀԵԿԱ-ի կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:
09/01/2014
2014թ. հունվարի 9-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակը հյուրընկալեց փոքրիկ այցելուներին` ՀԵԿԱ-ի անձնակազմի երեխաներին, ովքեր օրվա ընթացքում ծանոթացան գրասենյակի գործունեությանը, առօրյա աշխատանքին, տարբեր խաղեր խաղացին:
21/12/2013
Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից կազմակերպվող հերթական ամանորյա բարեգործական ցուցահանդես վաճառքը:
Ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով (ձեռագործ աշխատանքներ` ասեղնագործ կտավներ, զարդեր, հուշանվերներ, կոսմետիկ և խնամքի միջոցներ, դեկորատիվ պարագաներ և այլն) մասնակցեցին անհատներ և կազմակերպություններ, ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները, ինչպես նաև սիրիահայ ձեռներեց կանայք:
17/12/2013
Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ամանորին ընդառաջ. ներկայացնում են կին ձեռներեցները» թեմայով ցուցահանդես վաճառք, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ), Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից:
15/10/2013
Տեղի ունեցավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի երրորդ մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից` ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
14/10/2013
«Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում կայացավ հանդիպում «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի կազմակերպիչների` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՕՔՍՖԱՄ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև մասնակիցների հետ, ովքեր ֆերմերային գործունեություն են ծավալում Տավուշի և Վայոց Ձորի մարզերում` գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների շրջանակներում:
25/09/2013
2013թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի (ԳԴ) միջև: Ի թիվս Գյուղատնտեսական Դաշինքի այլ անդամ-կազմակերպությունների` հուշագիրը ստորագրեց նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
10/09/2013
2013թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ ՀԵԿԱ ԿԱԱ-2013-ի (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կանանց առաջորդության 2013թ. ակադեմիա) մասնակիցների հանդիպում, որի շրջանակներում մարզային աշխատանքային խմբերը քննարկեցին իրենց ընթացիկ աշխատանքներն ու հետագա գործողությունները` անհրաժեշտության դեպքում ստանալով խորհրդատվություն ՀԵԿԱ-ի և հանդիպմանը ներկա մենթորների կողմից:
Սկզբ. Նախ. 19 20 21 22 23 24 25 Հաջ. Վերջ 211 - 220, ընդամենը` 373