ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 22 23 24 25 26 27 28 Հաջ. Վերջ 241 - 250, ընդամենը` 373
12/01/2013
Նյութերն անդրադառնում են քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։
06/12/2012
Երևանում սկսվել է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթացը, որը կազմակերպվել է «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ:
18/11/2012
ՀԵԿԱ-ն, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ՀՀ-ում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, կազմակերպել էր ճանաչողական այց դեպի Օշական` ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀՀ կին ձեռներեց դեսպան տիկին Վերա Զաքարյանին:
16/11/2012
ՀԵԿԱ գրասենյակում, ՀՀ Կին ձեռներեցների ցանցի և ՀՀ-ում Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամ, ՀՀ կին ձեռներեց դեսպանների հետ հանդիպում:
16/11/2012
ՀԵԿԱ-ն, Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում, կազմակերպում է.
- Նոյեմբերի 16, ժ. 18.00 – Օրինակելի կանայք – ՀՀ Կին ձեռներեց դեսպաններ. Հաջողված փորձ, գործունեության ներկայացում, փոքրիկ ցուցահանդես վաճառք
02/11/2012
ՀՀ Մշակույթի նախարարությունում, Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում, ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Մշակույթի նախարարության միջև: Հուշագրի նպատակն է` ամրապնդել Կողմերի միջև, մշակույթի ոլորտում, մասնավորապես թանգարանային ոլորտում համագործակցությունը:
30/10/2012
Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքում տեղի ունեցան Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման արարողությունը և «ՏԱՐՀԱՆՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ» միջոցառումը` «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, ՕՔՍՖԱՄ-ի և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության կողմից:
27/10/2012
«Հենարան» ակումբում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի և ՀԵԿԱ-ի գործընկեր, Ուկրաինայի Հերսոն քաղաքի «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Օլենա Աֆանասևայի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագիրը:
19/10/2012
Հոկտեմբերի 19, 2012թ.
Եղեգնաձոր քաղաքում Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում, որն իրականացրեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան` ՕՔՍՖԱՄ-ի և «Ապավեն համայնքներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր` նպաստել աղետների ռիսկերի նվազեցման գործողություններում կանանց և աղջիկների ներգրավվածության մեծացմանը:
19/10/2012
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հանդիպումը «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն»-ի (CEED) ներկայացուցիչ Գոհար Ղաբուզյանի հետ, որի ընթացքում վերջիններս ծանոթացան CEED-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին` նախատեսված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների համար:
Սկզբ. Նախ. 22 23 24 25 26 27 28 Հաջ. Վերջ 241 - 250, ընդամենը` 373