ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 24 25 26 27 28 29 30 Հաջ. Վերջ 261 - 270, ընդամենը` 373
30/07/2012
“Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Աշտարակի ձեռներեցության դասընթացի մասնակիցների բիզնես պլանների ներկայացումների փուլը: Մասնակցում էին նաև ՀԵԿԱ-ի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ` ԱՄՆ ՄԶԳ CEED ծրագրից, “SEF International” և “Նոր հորիզոն” վարկային կազմակերպություններից:
28/07/2012
Ս.թ. հուլիսի 27-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում UNIDO-ի հրավերով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական ոլորտը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներ, ՀԵԿԱ-ի ներկայացուցիչներ:
24/07/2012
Հուլիսի 21-23-ը Ծաղկաձորում «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սեմինար, որի նպատակն էր` զարգացնել ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
18/07/2012
Այսօր տեղի ունեցավ հանդիպում կին ձեռներեցների հետ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում :
14/07/2012
Ս.թ հուլիսի 13-ին կայացավ ՀԵԿԱ-ի անդամների հետ հերթական հանդիպումը:
06/07/2012
Հուլիսի 6-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում` <<Կանանց աջակցության կենտրոնում>> , մեկնարկեցին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված հերթական դասընթացները` աղջիկների ու կանանց համար, որոնց շրջանակներում նրանք կտիրապետեն ասեղնագործության, կարպետագործության, հելյունագործության, գորգագործության, գոբելենի ու բատիկայի (նկարչություն մետաքսի վրա) հմտությունների:
30/06/2012
Հունիսի 30-ից Աշտարակ քաղաքում ընթանում են CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) դասընթացները, որոնք կազմակերպվել են «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ գործակցությամբ:
25/06/2012
2012թ. հունիսի 25-ին պաշտոնապես մեկնարկեց «Աղետների ռիսկի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ծրագիրն իրականացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՕՔՍՖԱՄ-ը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
22/06/2012
Հունիսի 22-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ հանդիպում «Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցների, Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների, ՕՔՍՖԱՄ-ի, , Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամների միջև:
06/06/2012
Հունիսի 6-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում, «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի գենդերային մասնագետ/խորհրդատու Կետևան Չխեիձեի և սոցիալական զարգացման առաջատար մասնագետ Ջերեմի Ստիկինգսի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի անդամների և Օշականի ու Աշտարակի ակտիվ կանանց հետ:
Սկզբ. Նախ. 24 25 26 27 28 29 30 Հաջ. Վերջ 261 - 270, ընդամենը` 373