ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 21 22 23 24 25 26 27 Հաջ. Վերջ 231 - 240, ընդամենը` 373
23/07/2013
2013թ. մայիսի 15-ին ՀԵԿԱ գրասենյակում տեղի ունեցավ «Բրենդինգի հիմունքները» թեմայով դասընթացը, որով մեկնարկեց Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը:
Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտներում Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությունն է:
04/07/2013
2013թ. մայիսի 10-18-ն Օդեսա քաղաքում «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում անցկացվեց 4-րդ մշակութային աշխատաժողովը, որին մասնակցում էին ստեղծագործ երիտասարդներ` Հայաստանից, Ուկրաինայից և Վրաստանից: Աշխատաժողովի արդյունքները հանրությանը ներկայացվեցին մայիսի 18-ին` «Թանգարանային գիշերվա» միջոցառումների շրջանակներում, Ա. Բլեշչունովի անվան անձնական հավաքածուի թանգարանում:
04/07/2013
2013թ. մայիսի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
04/07/2013
2013թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցավ «Գյուղացիական տնտեսությունների զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
20/06/2013
Հունիսի 20-22-ը Ծաղկաձորում «ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Առաջնորդության համաժողով, որին մասնակցում էին 50 աղջիկներ և կանայք ՀՀ բոլոր մարզերից:
Համաժողովի նպատակն էր` նպատակասլաց 50 աղջիկների և կանանց Հայաստանի ողջ տարածքից համախմբել Ծաղկաձորում՝ զարգացնելու համար նրանց անձնական և համայնքային կարողությունները:
06/06/2013
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) Ծաղկաձորում մասնակցեց «Սոցիալական կապիտալ» թեմայով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ – Հայաստանի (ՀՌԿԿ) կողմից:
21/04/2013
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կազմակերպվեց նորարարական ցուցահանդես` «Կյանքից դեպի արվեստ» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 21 երիտասարդ հեղինակների` նկարիչների, ապագա ճարտարապետների և դիզայներների խմբի ստեղծագործ աշխատանքի արդյունքները, ովքեր 2013թ. ապրիլի 13-22-ը Գյումրիում մասնակցեցին մշակութային աշխատաժողովին: 10-օրյա մշակութային աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին թանգարանի ցուցանմուշները, դիտարկեցին զուգահեռներ Գյումրի քաղաքի անցյալի և ներկայի միջև և այս ամենն արտահայտեցին արվեստի միջոցով:
05/04/2013
Կայացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է` խրախուսել կանանց ակտիվությունը հասարակական կյանքում: Մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեցին 12 կին գործարարներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից` հետևյալ անվանակարգերում.
24/03/2013
Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպվող հերթական ցուցահանդես վաճառքը` նվիրված կանանց մեկամսյակին և Սուրբ Զատկի տոնին:
08/03/2013
Կայացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» ծրագիրն իրականանում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից:
Սկզբ. Նախ. 21 22 23 24 25 26 27 Հաջ. Վերջ 231 - 240, ընդամենը` 373