Հունիսի 20-22-ը Ծաղկաձորում «ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Առաջնորդության համաժողով, որին մասնակցում էին 50 աղջիկներ և կանայք ՀՀ բոլոր մարզերից:
Համաժողովի նպատակն էր` նպատակասլաց 50 աղջիկների և կանանց Հայաստանի ողջ տարածքից համախմբել Ծաղկաձորում՝ զարգացնելու համար նրանց անձնական և համայնքային կարողությունները:
Առաջնորդության համաժողովի շրջանակներում տեղի ունեցան տարբեր թեմաներով (ժամանակի և մարդկային ռեսուրսների կառավարում, հաղորդակցում, բանակցային հմտություններ և համագործակցություն, թիմային և ցանցային աշխատանք, սոցիալական ձեռներեցություն) քննարկումներ, խմբային աշխատանքներ, հանդիպումներ պատվավոր հյուրերի` ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, «Կարիտաս Հայաստան»-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանի, ՄԱԿ-ի ԶԾ-ի փորձագետ Ժաննա Հարությունյանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանի, EDMC-ի ներկայացուցիչ Գայանե Դալլաքյանի, ՀԲ ՄՖԿ-ի ներկայացուցիչ Գայանե Մկրտչյանի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչ Աստղիկ Հովեյանի, անկախ փորձագետ Վահե Խաչատրյանի, Խաղաղության Կորպուսի կամավորներ Դեյվիդ Սթեյնի և Կարոլինա Լուկասի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի և այլ բանախոսների հետ:
«ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013»-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Գենդերային հավասարության և կանանց հզորացման նախաձեռնության (GenEq) համատեղ նախագիծն է, որի նպատակն է` հզորացնել և ոգեշնչել մասնակիցներին՝ դառնալու ավելի ակտիվ իրենց համայնքներում և աշխատավայրերում, կառուցելու մարզային մասնագիտական ցանցեր, մշակելու նորարարական ծրագրեր:
«ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա 2013»-ի հիմնական ուղղություններն են.
Ուղղություն 1. Առաջնորդության համաժողով (հունիս 20-22, 2013)
Ուղղություն 2. Աշխատանքային մարզային խմբեր (հուլիս-հոկտեմբեր, 2013թ.)
Առաջնորդության համաժողովի ընթացքում մասնակիցները բաշխվեցին աշխատանքային հինգ մարզային խմբերի՝ յուրաքանչյուրը կազմված հանրային ու մասնավոր ոլորտները ներկայացնող 10 մասնակցից: Յուրաքանչյուր խմբին կցվեց ՀԵԿԱ-ի ցանցից մեկ մենթոր: Համաժողովի ընթացքում, աշխատանքային խմբերում մասնակիցներն ընտրեցին խմբի ղեկավար, ինչպես նաև իրենց մենթորի հետ մշակեցին հաջորդ երեք ամիսների աշխատանքային ծրագիրը խմբի համար:
Ծրագրերի վերջնական տարբերակները կներկայացվեն հոկտեմբերի կեսին, հաջորդող միջոցառման՝ գործնական ճաշի ժամանակ:
Ուղղություն 3. Գործնական ճաշ ծրագրերի ներկայացման համար (հոկտեմբերի կես, 2013թ.)
Գործնական ճաշը տեղի կունենա Երևանում և կվերամիավորի բոլոր մասնակիցներին ու մենթորներին, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին:
ԶԼՄ-ի անդրադարձը «ՀԵԿԱ Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013» ծրագրին.
Հնարավորությունների հարթակ նախաձեռնող կանանց համար
Կին լիդերները կհամագործակցեն
Կանանց ներուժը չի օգտագործվում
Եթե ցանկանում եք կին առաջնորդ լինել /տեսանյութ/
Կանանց ներուժը չի օգտագործվում
Ինչո՞ւ չօգտագործել կանանց հնարավորությունները
ԱՄՆ դեսպանը նախագահական ընտրությունների և բազմազանության շքերթի մասին րոպե առ րոպե տեղեկացվել է
Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013
Կնոջ դերակատարությունը հաշտեցման մեջ կարևոր է. այս կարծիքին է դեսպան Ջոն Հեֆերնը
Ծաղկաձորում կկայանա Կանանց առաջնորդության համաժողովը
Ավելի շատ կանայք պիտի լինեն քաղաքական դաշտում /վիդեո/
Լիդեր կանայք պետք է շատանան








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն