Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կազմակերպվեց նորարարական ցուցահանդես` «Կյանքից դեպի արվեստ» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 21 երիտասարդ հեղինակների` նկարիչների, ապագա ճարտարապետների և դիզայներների խմբի ստեղծագործ աշխատանքի արդյունքները, ովքեր 2013թ. ապրիլի 13-22-ը Գյումրիում մասնակցեցին մշակութային աշխատաժողովին: 10-օրյա մշակութային աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին թանգարանի ցուցանմուշները, դիտարկեցին զուգահեռներ Գյումրի քաղաքի անցյալի և ներկայի միջև և այս ամենն արտահայտեցին արվեստի միջոցով:
Մշակութային աշխատաժողովը, ինչպես նաև «Կյանքից դեպի արվեստ» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվեցին Արևելյան գործընկերության մշակութային ծրագրերի շրջանակներում ԵՄ կողմից ֆինանսավորվող և Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ուկրաինայի «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների հերսոնյան կենտրոնի կողմից: Ծրագրի գործընկերներն են` Հայաստանում`Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան, Վրաստանում`«Դրոնի» ասոցիացիան, Ուկրաինայում` «CCC ստեղծագործական կենտրոն» բարեգործական հիմնադրամը:
«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի հիմնական նպատակներն են` ավանդական մշակութային ժառանգության հիման վրա խրախուսել և տարածել մշակութային և ստեղծարար նորարար լավագույն օրինակները, ինչպես նաև թանգարանների հետ համագործակցության գործընթացում ընդգրկել հասարակական կազմակերպություններին, ստեղծագործ միավորումներին և անհատ հեղինակներին` թանգարաններին նոր կյանք հաղորդելու, նոր այցելուներ ապահովելու և հանրության համար ավելի բաց ու գրավիչ դարձնելու համար:
Ծրագրի մասին մամլո հաղորդագրություն`








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն