Տեղի ունեցավ «Նա/Նե» լրագրողական աշխատանքների 5-րդ մրցանակաբաշխությունը:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից «Ուսանողական լավագույն աշխատանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց և հատուկ մրցանակի արժանացավ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Կարապետյանը` «Դժվար թե դու ամուսնանաս. քո ուշքն ու միտքը հայրենիք ա» նյութի համար:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպել էին Բրիտանական խորհուրդը, ՀՀ-ում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցույթն իրականացվում էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի, Հանրային լրագրության ակումբի, Եվրոպական Միության, ՕՔՍՖԱՄ-ի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին իրենց նյութերը ներկայացնում են հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները: Նյութերն անդրադառնում են քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։
Այս տարի 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք էր ներկայացված 7 անվանակարգում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտոռեպորտաժ, առևտրային գովազդ:
«Նա/Նե» մրցույթի մյուս անվանակարգերի համար սեղմի՛ր այստեղ:
Հղում
Տես ավելին /լուսանկարներ/








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն