Տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպվող հերթական ցուցահանդես վաճառքը` նվիրված կանանց մեկամսյակին և Սուրբ Զատկի տոնին:
Ցուցահանդես վաճառքին իրենց արտադրանքներով (ձեռագործ աշխատանքներ`ասեղնագործ կտավներ, զարդեր, հուշանվերներ, կոսմետիկ և խնամքի միջոցներ, դեկորատիվ պարագաներ և այլն) մասնակցեցին անհատներ և կազմակերպություններ, այդ թվում նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամները, ինչպես նաև սիրիահայ ձեռներեց կանայք:
Միջոցառման հասույթը կտրամադրվի ՀՀ մարզերում կանանց տնտեսական և մշակութային մասնակցության խթանման նպատակով իրագործվող ծրագրերի:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն