Կայացավ «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» ծրագիրն իրականանում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնք/համայնքների կայուն զարգացմանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը միջոց է.
• բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում սննդի արտադրության (գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մասը կազմելով:
• ներկայացնելու կին ձեռներեցների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաև դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները:
• խրախուսելու էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրող այն կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում իրենց ընտանիքների և համայնքների զարգացման ուղղությամբ:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակին արժանացան.
• Լաուրա Քոչարյանը (Արարատի մարզ, գ. Նիզամի),
• Նունե Ավագյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Գոմք),
• Թամարա Գևորգյանը (Սյունիքի մարզ, գ. Շամբ),
• Սիրանուշ Խաչատրյանը (Գեղարքունիքի մարզ, գ. Չկալովկա):
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի խրախուսական մրցանակին արժանացան.
• Նարինե Գևորգյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Գոմք),
• Լուսինե Խուրշուդյանը (Վայոց Ձորի մարզ, գ. Զեդեա),
• Մարսելա Խուրշուդյանը (Կոտայքի մարզ, ք. Աբովյան),
• Միլենա Սարգսյանը (Արմավիրի մարզ, գ. Հայթաղ),
• Նարինե Պապիկյանը (Լոռու մարզ, գ. Լոռի Բերդ),
• Վերներա Խաչատրյանը (Տավուշի մարզ, գ. Նավուր),
• Մարինե Մարգարյանը (Շիրակի մարզ, գ. Շիրակավան),
• Էմմա Սարոյանը (Շիրակի մարզ, գ. Շիրակավան),
• Ջուլիետա Միրաքյանը (Կոտայքի մարզ, գ. Արզնի),
• Աննա Վիրաբյանը (Տավուշի մարզ, գ. Խաշթառակ),
• ինչպես նաև կանանց գյուղատնտեսական սպառողական 6 կոոպերատիվներ Վայոց Ձորի մարզից:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի խրախուսական մրցանակին արժանացան հետևյալ հանրային թղթակիցները, ովքեր նպաստել են «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի հաղթողներին բացահայտելու գործում.
-Մանե Շահվերդյանը,
-Տաթևիկ Շահինյանը,
-Արմինե Թորոսյանը,
-Դիանա Բախշյանը:
«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գյուղատնտեսության ոլորտի կին հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի, մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի և ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ:
Միջոցառման պատվավոր հյուրերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տարբեր լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ներկա գտնվող այլ այցելուներ հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու միջոցառմանը, այլև համտեսելու հերոս կանանց քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված բարիքները:








Մեր երկիրը գտնվում է քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Այս բարդ ու պատասխանատու ժամանակներում, ինչպես ամենուր, շատ մեծ է կնոջ դերը...

ՀԵԿԱ ինչպես որ կա
ՀԵԿԱ Կին ձեռներեցներ
ՀԵԿԱ Խաղահրապարակ
ՀԵԿԱ. Հույսի կենտրոն