ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Վերջին լուրերը

Սկզբ. Նախ. 20 21 22 23 24 25 26 Հաջ. Վերջ 221 - 230, ընդամենը` 373
10/09/2013
2013թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամների հերթական հանդիպումը, որի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան իրենց նոր նախաձեռնություններին, անցած ամիսների ընթացքում ունեցած նորություններին, փոփոխություններին և հաջողություններին, ինչպես նաև քննարկում ծավալվեց ՀՀ Կին ձեռներեցների ցանցի առաջիկա գործողությունների և միջոցառումների շուրջ:
10/09/2013
Երևան քաղաքի Կասյան փողոցում տեղակայված, վերջերս վերաբացված գյուղմթերքների տոնավաճառին 2013թ. օգոստոսից մասնակցում են նաև ՀՀ Կին ձեռներեցների ցանցի` գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող անդամներ:
05/09/2013
2013թ. օգոստոսի 13-22-ը Ուկրաինայի Թեոդոսիա քաղաքում անցկացվեց «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում 5-րդ ստեղծագործական աշխատաժողովը, որին մասնակցում էին ստեղծագործ երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից և Վրաստանից: Աշխատաժողովի արդյունքները հանրությանը ներկայացվեցին օգոստոսի 22-ին, Թեոդոսիայի հնագիտության թանգարանում տեղի ունեցած եզրափակիչ ցուցահանդեսի շրջանակներում:
05/09/2013
2013թ. հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից տեղի ունեցան մոնիթորինգային այցելություններ «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպություններ: Մշտադիտարկմանը մասնակցեցին նաև ծրագրի գլխավոր գործընկեր կազմակերպության` «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների հերսոնյան կենտրոնի ներկայացուցիչները:
08/08/2013
2013թ. հունիսի 9-30-ն ընկած ժամանակահատվածում «Նպաստում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Վայոց Ձորի մարզի տասը` Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Գետափ, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Հորբատեղ, Մարտիրոս համայնքներում կազմակերպվեցին տիկնիկային ինտերակտիվ ներկայացումներ:
08/08/2013
2013թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մասնակցեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) կողմից կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին տարածաշրջանի մրգերի արտադրությամբ ու վերամշակությամբ զբաղվող անհատներ և կազմակերպություններ, ֆերմերներ ու պոտենցիալ գնորդներ` ընդհանուր հիմնախնդիրների քննարկման և կողմերի միջև համագործակցության եզրեր գտնելու նպատակով:
08/08/2013
2013թ. մայիսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) մասնակցեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Իջևանում Եվրոպայի օրվան նվիրված ու ԵՄ ավտոբուսի շրջայցի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:
Մասնակցելով միջոցառումների շրջանակներում կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսներին` ՀԵԿԱ-ն այցելուներին ներկայացրեց իր կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» և «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրերը, բաժանեց վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և տեղեկացրեց նախատեսվող միջոցառումների մասին:
02/08/2013
2013թ. օգոստոսի 2-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, Լոռու մարզպետարանի, Վանաձորի, Ախթալայի, Սպիտակի, Ստեփանավանի, Ալավերդու, Շամլուղի, Տաշիրի և Թումանյանի քաղաքապետարանների, Օձունի, Մեծավանի, Աքորու և Շնողի գյուղապետարանների միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից: Ծրագրի գործընկերներն են CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը:
23/07/2013
2013թ. մայիսի 23-24-ը ՀԵԿԱ գրասենյակում տեղի ունեցավ «Գործարար հանրային կապերի կառավարում» թեմայով դասընթացը, որն իրականացվեց Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքի շրջանակներում:
Մարքեթինգի, առևտրի և կառավարման ոլորտներում Մասնագիտական վերապատրաստման դասընթացների շարքը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախաձեռնությունն է:
23/07/2013
2013թ. մայիսի 13-ին Արարատի մարզի Նիզամի համայնքում և մայիսի 16-ին Փոքր Վեդիում տեղի ունեցան «Գյուղմթերքների վերամշակման գործընթաց» թեմայով հերթական դասընթացները, որոնք կազմակերպվել էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից` Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացող «Ակտիվ կանայք Հայաստանի գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Սկզբ. Նախ. 20 21 22 23 24 25 26 Հաջ. Վերջ 221 - 230, ընդամենը` 373