«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կանանց համար մեկնարկել է կարողությունների զարգացման դասընթացը: Դասընթացին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզի Արտեն գյուղի կանայք:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից` Նիդերլանդների Կառավարության ֆինանսավորմամբ:
Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցում էին գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Կարողությունների զարգացման դասընթացի նպատակն է`ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթացի արդյունքում կկազմավորվեն համայնքային կանանց խորհուրդներ, որոնք հետագայում հնարավորություն կունենան մասնակցել փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի՝ համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնությունների իրականացման համար:
Սոցիալական ձեռնարկության ստեղծման լավագույն գաղափարները կմասնակցեն դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:
2017թ. նոյեմբերից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվում է «Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների Կառավարության կողմից: