Նոյեմբերի 19-ին նշվեց կանանց ձեռներեցության միջազգային օրը:
Այս տարի ձեռներեցության միջազգային օրը մեկնարկեց «Կանայք հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնությամբ, որի նպատակն էր լսելի դարձնել կանանց ձայնը, քանի որ կանայք ունեն հավասար հնարավորություններ, պատրաստ են ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը, մտածել և գործել քվոտայից դուրս: Նախաձեռնության անդամները վստահ էին, որ կանայք ունեն բավարար ներուժ, որը կնպաստի ՀՀ-ի զարգացմանը:
Նախաձեռնությամբ հանդես էին գալիս տարբեր մարզեր ներկայացնող ձեռներեց կանայք:
Կանանց ձեռներեցության միջազգային օրը շարունակվեց հանդիպում-քննարկումով, որտեղ գործարար կանայք վեր հանեցին իրենց մարզում առկա խնդիրները, խոչընդոտները, որոնց հանդիպել են այս տարվա ընթացքում:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահը՝ Լիլիթ Ասատրյանը, ով հանդիասանում է կանանց ձեռներեցության միջազգային օրվա Արևելյան Եվրոպայի երկրների դեսպան, շնորհավորեց կանանց՝ ձեռներեցության միջազգային օրվա կապակցությամբ: Այնուհետև տեղի ունեցավ «Կանանց մասնակցության խրախուսումը՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շահառուների հավաստագրերի հանձնում: