ՀՀ Կին ձեռներեցների ցանց

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

07/05/2019
     
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

2019թ.-ի ապրիլի 24-28-ը Հայաստանում կազմակերպվեց Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովը: Միջազգային համաժողովը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից:
FCEM միջազգային համաժողովի թեման շրջակա միջավայրն էր, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն:
Երևանում կայանալիք FCEM միջազգային համաժողովը բարձր մակարդակի միջոցառում է, որին մասնակցում են FCEM նախագահներ և պատվիրակություններ տարբեր երկրներից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
FCEM միջազգային համաժողովին մասնակցում էին 21 երկիր, մասնավորապես՝ Ավստրալիա, Բելգիա, Բահրեյն, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, Ֆրանսիա, Հայաստան:
FCEM միջազգային համաժողովը լավ հնարավորություն էր Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից:

FCEM միջազգային համաժողովի խնդիրներն էին.
[/list]Ներկայացնել տարբեր երկրներում կանանց (սոցիալական) ձեռներեցության խթանման հաջողված փորձը,
Քննարկել կանանց (սոցիալական) ձեռներեցությանը և բիզնեսում կանանց ներգրավվածությանը խոչընդոտող գործոնները,
Հայաստանում և արտերկրում տնտեսական ոլորտում կին ձեռներեցների, գործարարների և տարբեր կառույցների միջև գործարար կապեր հաստատելու քայլեր մշակել,
Զարգացնել նորարարական գաղափարներ Հայաստանում ներդրումների խթանման և կանանց ձեռներեցության միջոցով համատեղ ձեռնարկությունների հիմնման համար, Հայաստանի մասին իրազեկել որպես հարուստ պատմություն ունեցող և բարենպաստ ներդրումային միջավայր ունեցող երկրի[/list]:

Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
Բացման խոսքով հանդես եկան.

  • Տկն. Լիլիթ Ասատրյան, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի FCEM-հայաստանյան նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի նախագահ,
  • Տկն. Մարի Քրիստին Օղլի, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) նախագահ,
  • Պրն. Նիկոլ Փաշինյան, ՀՀ Վարչապետ
  • Պրն. Տիգրան Խաչատրյան, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար,
  • Տկն. Լին Թրեյսի, ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան,
  • Տկն. Ջուդիթ Մարգրետ Ֆարնուորթ, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան,
  • Պրն. Ժոնաթան Լաքոտ, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան[/b]
  • Պրն. Դմիտրի Մարիասին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչն է
  • Պանելային քննարկում-«Բնապահպանական բիզնեսը` որպես երրորդ հազարամյակում կանանց ձեռներեցության նոր հնարավորություն»,
  • Էքսպո տեղական և միջազգային ձեռնարկությունների ներգրավմամբ (ապրիլի 26, ժ.09:00-18:00),
  • Բիզնես-բիզնես հանդիպումներ (ապրիլ 27, ժ. 09:00-10:30, Երևան հյուրանոց),
  • Այցեր հայ արտադրողներին (ապրիլի 25-27),
  • Տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանության գործում կանանց ներգրավվածությունը խորհրդանշող ծառատունկ (ապրիլ 27, ժ.11:30 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածք),
  • Հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ (ենթակա է հաստատման),
  • Մշակութային ծրագիր՝ այցեր պատմամշակութային վայրեր (ապրիլի 25-27):
FCEM-ը ողջ աշխարհից գործարար կանանց միավորող առաջամարտիկ ասոցիացիան է՝ հիմնադրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945թ.-ին Ֆրանսիայում, Իվոն Ֆոյնանտի կողմից: FCEM-ն իր տեսակով բացառիկ կազմակերպություններից է, որը միավորում է 5 մայրցամաքների մոտ 120 երկրների 5 միլիոնից ավելի գործարար կանանց, օժտված է խորհրդատվական կարգավիճակով ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում:
FCEM-ի ներկայիս նախագահը Մարի Քրիստին Օղլին է: Տարբեր տարիներին FCEM նախագահներն են եղել՝ Լաուրա Ֆրատի Գուչին (2011-2017), Ֆրանսուա Ֆոնինգը (2005-2011), Լեյլա Հայաթը(1998-2005), այլոք:
2014թ.-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) լիիրավ անդամ է և ներկայացնում է Հայաստանը: FCEM Հայաստան նախագահ Լիլիթ Ասատրյանը, ով նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի հիմնադիր նախագահն է, 2017թ.-ից հանդիսանում է որպես FCEM համակարգող խորհրդի անդամ:
FCEM-ի 70-ամյա փորձը (սկսած 1945թ.-ից) ցույց է տալիս, որ FCEM-ի համաժողովները ամենաբարձր մակարդակով աջակցություն են ստանում կազմակերպիչ երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: FCEM համաշխարհային միջոցառումները բարձր մակարդակի միջոցառումներ են հյուրընկալող երկրների համար:

Լուսանկարներն այս հղումով ՝
Facebook
www.facebook.com/pg/AywaNgo1/photos/?tab=album&album_id=2153158574765912

Լուսանկարներն այս հղումով ՝
Facebook
www.facebook.com/pg/AywaNgo1/photos/?tab=album&album_id=2221391904609245
Share |

Կարդացեք այս բաժնում