Կայացավ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին ՀԵԿԱ-ի անդամներ, կամավորներ, շահառուներ, համակիրներ, ՀԵԿԱ-ի կողմից ստեղծված և համակարգվող ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներ և այլք:
Ելույթով հանդես եկան ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը և ՀԵԿԱ վերստուգիչ հանձնաժողովի նախագահը` մասնակիցներին ներկայացնելով ՀԵԿԱ-ի հաշվետու ժամանակահատվածի հաշվետվությունը: Հաշվի առնելով ՀԵԿԱ-ի և ԿՁՑ ցանցի ակտիվ գործունեությունը, արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները, առաջիկա ծրագրերը:
Ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցան ՀԵԿԱ նախագահի և Նախագահության կազմի ընտրությունները: Քվեարկության արդյունքում ՀԵԿԱ նախագահ վերընտրվեց Լիլիթ Ասատրյանը, վերաձևավորվեց 6 հոգուց բաղկացած նախագահություն: