«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` խրախուսել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Կոնֆերանսի նպատակն է՝ հանրության լայն շերտերի հետ կիսել ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնալ կանանց ձեռներցության ոլորտի հիմնախնդիրներին: Կոնֆերանսը կուղեկցվի նաև ծրագրի շահառուների աշխատանքների ցուցահանդեսով:
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի (2017-2019թթ.) շրջանակներում.
- Ստեղծվել է 26 կանանց խորհուրդ,
- 11 կանանց խորհուրդ դրամաշնորհ է ստացել համայնքային և միջհամայնքային սոցիալական նախաձեռնություն իրականացնելու համար,
- 12 կանանց խորհուրդ դրամաշնորհ է ստացել սոցիալական ձեռնարկություն հիմնելու համար,
- 300 կին հնարավորություն է ստացել ձեռք բերել ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքներ: